ԱԱրման Գալոյան

Երկու ակումբ ստացել է 2021/2022 թթ. մրցաշրջանի առաջին խմբում հանդես գալու իրավունք

Երկու ակումբ ստացել է 2021/2022 թթ. մրցաշրջանի առաջին խմբում հանդես գալու իրավունք

Հունիսի 11-ին ՀՖՖ գրասենյակում կայացել է ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը՝ ՀՀ առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ՝ տեղեկացնում են ՀՖՖ-ից: Նիստի ընթացքում քննության էին դրվել արտոնագրման գործընթացին դիմած 6 թեկնածուի՝ «Նորավանք ՍԱ» ՍՊԸ-ի, «Դովեղ ՖԱ» ՀԿ-ի, «Հայ-Արի ՖԱ» ՀԿ-ի, «Օնոր» ՍՊԸ-ի, «Վաղարշակ (Վաչիկ) Տիգրանի Ղալթախչյան ՖԱ» ՀԿ-ի և «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին առաջին խմբի արտոնագիր ստանալու համար:

Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի՝ առաջին խմբի արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից երկուսին՝ «Նորավանք ՖԱ» և «Լեռնային Արցախ ՖԱ»-ին: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու 2021/2022 թթ. մրցաշրջանի ՀՀ ֆուտբոլի առաջին խմբի առաջնությանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում