ՄՄարիամ Մխիթարյան

Իրանական երկու ռազմանավ առաջին անգամ մտել են Ատլանտյան օվկիանոս

Իրանական երկու ռազմանավ առաջին անգամ մտել են Ատլանտյան օվկիանոս

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Հաբիբոլլահ Սայարին  հայտնել է, որ իրանական երկու ռազմանավ առաջին անգամ մտել է Ատլանտյան օվկիանոս՝ չմոտենալով այլ երկրների նավահանգիստների: Այս մասին տեղեկացնում է Russian.News.Cn-ն

«Միջազգային ջրերում մեր ներկայությունը համարում ենք Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի ռազմավարական իրավունքը: Մեր նավերը կնավարկեն  Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածի ուղղությամբ, և դա կլինի երկրի ամենաերկար ծովային առաքելությունը»,- ասել է Սայարին:  

Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ իրանական նավերի վերջնակետը Վենեսուելան է:

Չորեքշաբթի ամերիկյան Politico քաղաքական լրատվական կայքը հաղորդել է, որ «Ջոզեֆ Բայդենի վարչակազմը Վենեսուելային և Կուբային կոչ է արել հետ շրջել երկու իրանական ռազմանավը, որոնք ենթադրաբար զենք են տեղափոխում Կարակասի համար»:

Իրանական կողմն առայժմ չի մենաբանել այդ հայտարարությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում