ՄՄարիամ Մխիթարյան

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում չի քննարկվի դաշինքին Ուկրաինայի և Վրաստանի հնարավոր անդամակցության ժամկետը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում չի քննարկվի դաշինքին Ուկրաինայի և Վրաստանի հնարավոր անդամակցության ժամկետը

Հունիսի 14-ին Բրյուսելում կայանալու է ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրի ղեկավարների գագաթնաժողովը, որի ընթացքում, ըստ ՏԱՍՍ-ի աղբյուրների, կհաստատվի դաշինքին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը, բայց չի քննարկվի անդամակցության համար Գործողությունների ծրագիր տրամադրելու որևէ հեռանկար:

«Դաշինքի առաջնորդները կհաստատեն, որ Բուխարեստի (2008) գագաթնաժողովի որոշումները ուժի մեջ են, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հավատարմությունը բաց դռների քաղաքականությանը, և այն, որ Ուկրաինան ու Վրաստանը Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հեռանկար ունեն: Իսկ դրա համար այդ երկրները պետք է համապատասխանեն ՆԱՏՕ-ի բոլոր չափանիշներին, հայտնել է ՆԱՏՕ-ի եվրոպական մի երկրի դիվանագիտության ներկայացուցիչներից մեկը:

Պատասխանելով ներկա պայմաններում Կիևի և Թբիլիսիի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարի մասին հարցին` դիվանագետը բացատրել է. «Հյուսիսատլանտյան դաշինքը պաշտպանական կառույց է և ստեղծվել է հավաքական պաշտպանության սկզբունքի հիման վրա: Դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի որևէ անդամի նկատմամբ ագրեսիան ավտոմատ կերպով համարվում է ագրեսիա բոլոր անդամների դեմ: Ուկրաինան և Վրաստանն անդամակցության համար պետք է հասնեն Ռուսաստանի հետ իրենց տարածքային հակամարտությունների կարգավորմանը, հակառակ դեպքում նրանք դաշինքը կկանգնեցնեն Ռուսաստանի հետ ռազմական բախման եզրին, ինչը, ըստ էության, համաշխարհային պատերազմ է»:

Հիշեցնենք, որ 2008-ի ապրիլին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքի առաջնորդները հրաժարվեցին Ուկրաինային և Վրաստանին անդամակցության Գործողությունների ծրագրեր տրամադրել, բայց քաղաքական հայտարարություն արեցին, որ Կիևը և Թբիլիսին «ի վերջո, կկարողանան անդամակցել դաշինքին», երբ համապատասխանեն անդամակցության բոլոր չափանիշներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում