ՄՄարիամ Մխիթարյան

Մակրոնը պատրաստ է Էրդողանի հետ քննարկել ԼՂ հարցը

Մակրոնը պատրաստ է Էրդողանի հետ քննարկել ԼՂ հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը քննարկել ՆԱՏՕ-ի դաշնակիցների վարքը, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին գրում է Ermenihaber-ը՝ վկայակոչելով Մակրոնի խոսքերը Ելիսեյան պալատում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

Մակրոնը կարևորել է երկու պետության ղեկավարների հանդիպումը:

«Ես կարծում եմ, որ որքան էլ մենք տարաձայնություններ ունենանք, պետք է միշտ մեկս մյուսի հետ խոսենք։ Կցանկանայի նախագահ Էրդողանի հետ խոսել ՆԱՏՕ-ի և անդամ պետությունների միջև վարքագծի կանոնների, ինչպես նաև Սիրիայի, Լիբիայի, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մասին», - ասել է Մակրոնը։

Նա հայտնել է, որ Էրդողանի հետ իրենց հանդիպումը կկայանա մինչ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը կանցկացվի հունիսի 14-ին Բրյուսելում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում