ՄՄերի Եգորյան

Ոստիկանները հանդիպել են Արծվանիկի բնակիչներին և վերցրել բացատրություններ. Ոստիկանության պարզաբանումը

Ոստիկանները հանդիպել են Արծվանիկի բնակիչներին և վերցրել բացատրություններ. Ոստիկանության պարզաբանումը

ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերից մեկի ներկայացուցիչը հայտարարել է, թե ոստիկանները Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում անօրինական կերպով միջամտել են նախընտրական գործընթացներին։

Ոստիկանությունն այս առնչությամբ պարզաբանում է տարածել՝ հայտնելով, որ  հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։

«Ոստիկաններն իսկապես այցելել են համայնքի բնակիչներին՝ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություններ վերցնելու նպատակով, առ այն, որ Արծվանիկի վարչական ղեկավարը բնակիչներին պարտադրել է առաջիկա ընտրություններում քվեարկել մասնակից ուժերից մեկի օգտին, և հայտարարել է, որ հակառակ դեպքում նրանց կզրկի «ԶՊՄԿ» ՓԲԸ-ից պոչամբարի համար պայմանագրով տրամադրվող 40 հազար դրամ աջակցությունից։

Այցերի ընթացքում ոստիկանները հանդիպել են համայնքի տասնյակ բնակիչների և վերցրել բացատրություններ։

Հետաքննությունը շարունակվում է»,- ասված է Ոստիկանության պարզաբանման մեջ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում