ՆՆարեկ Սահակյան

Մենք չենք ամաչում մեր անցյալի համար. «5165» շարժում

Մենք չենք ամաչում մեր անցյալի համար. «5165» շարժում

«5165» շարժման անդամներն այսօր հանրահավաքներ են անցկացրել Արարատի մարզում՝ Արարատ ու Արտաշատ քաղաքներում: Անվտանգություն, արտաքին քաղաքականություն, առողջապահություն, կրթություն ու գիտություն. քաղաքացիների հետ զրուցելու շատ թեմաներ կան:

Կուսակցության անդամները ներկայացրել են նաև, թե ինչ լուծումներ են առաջարկում ծառացած խնդիրների համար: Խաբված ենք, դավաճանված՝ իր խոսքում նշել է կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը՝ ներկայացնելով, թե ինչու ստեղծվեց «5165» շարժումը:

Կարինե Տոնոյան («5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության ցուցակի առաջին համար) -  Մեզ թվում էր, թե մենք այս դաժան հարվածից հետո կարող ենք ու պարտավոր ենք հրաժեշտ տալ անցյալին, և անցյալի ուրվականներն այլևս չեն վերադառնալու և չեն իշխելու մեզ, բայց պարզվեց, որ մենք սխալվել ենք: Համախմբվել ենք ու որոշել պայքարի մեջ մտնել, այո՛, մենք գիտենք, շատ հզոր ուժերի դեմ, որոնք ունեն և շատ ավելի մեծ միջոցներ, ֆինանսներ, մարդկային ռեսուրս, բայց մենք դրա դեմ ունենք ամենակարևորը, որ չունեն այդ ուժերը: Մենք ունենք մեր հայրենիքին մեր անցյալով ցույց տված նվիրում՝ անբասիր նվիրում և ունենք արդարություն, ունենք ազնվություն, ունենք արժանապատվություն, և որևէ մեկը մեզանից չի ամաչում իր անցյալի համար, որևէ մեկը ներողություն խնդրելու ոչինչ չունի իր անցյալում, հետևաբար, մերն է լինելու մեր հայրենիքի ճակատագիրը: Կգանք 10 հոգով, թե 20 հոգով, կդառնանք հազարներ, և, առավել ևս, այս ընտրությունները ցույց կտան, թե ովքեր ենք մենք իրականում, և թե ումից է կախված Հայաստանի ճակատագիրը: Այս ընտրությունները մենք շատ լավ հասկանում ենք, որ ընդամենը ընթացիկ վիճակ է՝ պարտադրված, հարկադրված մեր ժողովրդին, ինչպես հարկադրված ու պարտադրված է այն մտածելակերպը, թե միայն երկու բևեռ կա այսօր, որոնց միջև հայը պետք է կատարի իր ընտրությունը: Սուտ է, մենք հասնելու ենք դրան, այս ընտրությամբ, հաջորդ ընտրությամբ, միևնույն է՝ Հայաստանի ղեկին գալու են ազգային ուժեր, նվիրյալների ուժեր, մարդիկ, որոնք պատրաստ են ամեն ինչ տալ հայրենիքին և դրա դեմ ոչինչ չուզելու:

Արսեն Գրիգորյան( ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն) - Մենք ուժեղ ենք և մենք մեր ծրագրերը թեկուզ 10 հոգով, թեկուզ 20 հոգով, թեկուզ 100 հոգով իրականացնելու ենք, որովհետև մեր ծրագրերը նվիրված են ազգային ինքնության պահպանմանը, ազգային հզոր պետություն ստեղծելուն: Կեցցե՜ Հայաստանը, կեցցե՜ հայ ժողովուրդը, կեցցե՜ հայոց բանակը, կեցցե՜ Արցախը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում