«Արարատ» ֆուտբոլային ակումբը նոր մարզիչ ունի

«Արարատ» ֆուտբոլային ակումբը նոր մարզիչ ունի

Սուրեն Չախալյանը  նշանակվել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ: 42-ամյա մասնագետը նախկինում աշխատել է Երեւանի «Փյունիկում» եւ «Ուլիսում», ինչպես նաեւ Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականում:

Թիմի նախկին գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ դեկտեմբերի 1-ը: Ըստ գործող կանոնակարգի`Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող թիմի գլխավոր մարզիչը պետք է ունենա ՈւԵՖԱ-ի առնվազն A կարգի արտոնագիր:

Իսկ B կարգի արտոնագիր ունեցող Դարբինյանը 2 ամիս շարունակ կատարում էր ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատարի պարտականությունները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում