ՎՎարդան Հովսեփյան

Էդմոն Մարուքյանը բանավեճի է հրավիրել Նիկոլ Փաշինյանին

Էդմոն Մարուքյանը բանավեճի է հրավիրել Նիկոլ Փաշինյանին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը ներկայի և ապագայի շուրջ բանավեճի է հրավիրում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

«Նիկո՛լ Փաշինյան, ես քեզ հրավիրում եմ բանավեճի՝ խոսելու ներկայի մասին և խոսելու մեր ապագայի մասին։ Ակնհայտ է, որ այդ բանավեճն այն բանավեճը չէ, որը դու ցանկանում ես ունենալ նախկին նախագահների հետ, բայց դա այն բանավեճն է, որը ցանկանում է լսել ՀՀ քաղաքացին, որը կապ ունի մեր ներկայի և ապագայի հետ։ Եվ ես պատրաստ եմ ցանկացած հեռուստաընկերության ուղիղ եթերում տետատետ բանավիճել այս խնդիրների շուրջ։

Ահա սա կլինի բանավեճ, այստեղ կարող ենք խոսել ներկայի և ապագայի մասին: 

Սպասում եմ պատասխանին Նիկոլ Փաշինյանի»,- հայտարարել է Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսաուղերձում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում