ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայում քաղաքացիներն ազատազրկման են դատապարտվում Էրդողանին քննադատելու համար

Թուրքիայում քաղաքացիներն ազատազրկման են դատապարտվում Էրդողանին քննադատելու համար

Իզմիրի դատարանը Թուրքիայի առողջապահության նախկին նախարար Ռիֆաթ Սերդարօղլուին, ով վերջերս հիմնադրել է իր «Աջ» կուսակցությունը, 23 ամսվա և 10 օրվա ազատազրկման է դատապարտել 2018-ին նախագահ Էրդողանին վիրավորող հոդվածի համար, գրում է Ahval-ը:

«Եվս մեկ դատ, ևս մեկ դատավճիռ, 23 ամիս և 10 օր: Երդվում եմ, որ բանտ չեմ ընկնի, մինչև գողերի կայսրությունը չոչնչացնեմ և նրանց բանտ չնստեցնեմ»,- գրել է նախկին նախարարը Twitter-ում, որը հրապարակվել է կուսակցության պաշտոնական էջում։

Թուրքիայի նախագահին քննադատելու համար 1 տարի 2 ամիս ազատազրկման է դատապարտվել ևս մեկ քաղաքացի՝ Յավուզ Աթանը: Մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ 56-ամյա Աթանը 2020 թ. սոցցանցերում «Էրդողանի հասցեին վիրավորական 4 գրառում է արել»:

Նշենք, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ երկրի նախագահին վիրավորելը համարվում է հանցագործություն և պատիժ է սահմանվում մինչև 4 տարի ազատազրկումը։

Դատարանի որոշմամբ՝ Աթանի նկատմամբ սահմանված պատիժը փոխարինվել է դրամական փոխհատուցմամբ: Նա Էրդողանին պետք է  վճարի 7000 թուրքական լիրա՝ (մոտ 424.000 դրամ) որպես բարոյական փոխհատուցում։

Աթանի փաստաբանը դատական նիստից հետո հայտնել է, որ Թուրքիայում այժմ մեղք է համարվում ազատ արտահայտվելու և քաղաքական քննադատություն անելու իրավունքը:

«Այսօրվա դատական ​​համակարգն այլևս չի կարողանում հանդուրժել նույնիսկ ամենաաննշան քննադատությունը»,- ասել է փաստաբանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում