ՄՄարիամ Մխիթարյան

Ապաշրջափակումը կօգնի մարդկանց բարելավելու իրենց կյանքը. Լավրով

Ապաշրջափակումը կօգնի մարդկանց բարելավելու իրենց կյանքը. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությանը: Նա նշել է՝ խաղաղապահների տեղակայման հատվածում մեծ միջադեպեր բացարձակ չկան, իսկ առանձին խախտումներն արագ վերացվում են: «Կա լարվածություն հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում, սակայն դա կապ չունի ԼՂ-ի հետ», ասել է ՌԴ արտգործնախարարը։

Լավրովի խոսքով՝ հակամարտող երկրների և հարևան պետությունների հայտարարությունները հաճախ հուզական են լինում։ «Մենք կոչ ենք անում այս իրավիճակում բոլոր ներգրավված կողմերին նպաստել բնականոն կյանքի հաստատմանը։ Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, որն ուղղված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, նույնպես նվիրված է այդ խնդրին: Աշխատանքային խմբի գործունեությունը արդյունավետ կգնահատվի, եթե ապաշրջափակումն օգնի մարդկանց բարելավելու իրենց կյանքը։ Եռակողմ քննարկումներում հաշվի են առնվում ինչպես Թուրքիայի, այնպես էլ Իրանի շահերը՝ հակառակ պարագայում այդ բոլոր ապաշրջափակումները չեն ունենա առավելագույն արդյունավետություն»,- նշել է Լավրովը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում