ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանազատմանը. Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանազատմանը. Իրակլի Ղարիբաշվիլի

Կորոնավիրուսի գլոբալ համաճարակի, ինչպես նաև անցյալ տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի պատճառով հետաձգվել է Վրաստանի սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը: Այդ մասին ասվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ խորհրդարանին ներկայացրած զեկույցում:

Նշված է, որ գործընթացը վերականգնելու համար Վրաստանը պատրաստ է առաջիկայում կատարել համապատասխան աշխատանքներ:

«Հանձնաժողովների նիստերը, սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է շարունակվեն»,- ասվում է փաստաթղթում:

Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանի 480 կիլոմետրից 314-ը համաձայնեցված են սահմանազատման և սահմանագծման համատեղ հանձնաժողովի շրջանակում: Բայց 166 կիլոմետրը դեռևս փորձագիտական ​​ուսունասիրության մակարդակում է: Վեճի առարկան Դավիթ Գարեջի վանական համալիրն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում