ՄՄարիամ Մխիթարյան

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ պետք է համաձայնեցվի. Սերգեյ Լավրով

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ պետք է համաձայնեցվի. Սերգեյ Լավրով

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) հետ, բայց առայժմ պետք է կենտրոնանալ ոչ թե այս հարցի, այլ տարածաշրջան խաղաղ կյանք վերադարձնելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումում: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը:

«Հիմա շատերը խոսում են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է չլուծված: Այդ հարցը պետք է վերջնական համաձայնեցվի  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այսօր նրանք պետք է ոչ թե կարգավիճակի խնդրին անդրադառնան, այլ աջակցեն վստահության միջոցների ամրապնդմանը, մարդասիրական հարցերի լուծմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները նորից միասին ապրեն անվտանգության ու տնտեսական բարեկեցության պայմաններում։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե նման կյանք ստեղծենք, մի երկու-երեք տարի հետո կարգավիճակի բոլոր խնդիրները շատ ավելի հեշտ կլուծվեն»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում