ՎՎարդուհի Բալյան

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընտրվել է ԳԱ բյուջետային և վարչական հարցերով կոմիտեի նախագահ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընտրվել է ԳԱ բյուջետային և վարչական հարցերով կոմիտեի նախագահ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստին հունիսի 7-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը միաձայն ընտրվել է ՄԱԿ-ի ԳԱ 76-րդ նստաշրջանի ընթացքում ԳԱ վեց հիմնական կոմիտեներից մեկի՝ Բյուջետային և վարչական կոմիտեի նախագահ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը:

Իր խոսքում ՀՀ մշտական ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին ցուցաբերած վստահության համար` ընդգծելով իր հանձնառությունը ներառական և օբյեկտիվ ձևով առաջնորդելու Կոմիտեի աշխատանքները՝ ուղղված մեծացնելու ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը:
ՄԱԿ-ի ԳԱ 76-րդ նստաշրջանի նախագահ ընտրվել է Աբդալլահ Շահիդը (Մալդիվներ): Նստաշրջանի աշխատանքները մեկնարկելու են ընթացիկ տարվա սեպտեմբերին:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հինգերորդ կոմիտեն պատասխանատու է վարչական և բյուջետային հարցերի համար: Այն ընդունում է ՄԱԿ-ի հիմնական բյուջեն և խաղաղապահ առաքելությունների բյուջեները։ Հինգերորդ կոմիտեի օրակարգային հարցերի թվում են նաև մարդկային ռեսուրսների և կազմակերպության կառավարման հարցերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում