ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների նպատակը երկրի ժողովրդի միասնությունը թուլացնելն է. ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների նպատակը երկրի ժողովրդի միասնությունը թուլացնելն է. ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանը պետք է պատրաստվի իր դեմ նոր պատժամիջոցներին և արդեն լուրջ աշխատանքներ են սկսվել, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, գրում է РИА Новости-ն:

«Երբ մենք խոսում ենք հակազդեցության մասին, միաժամանակ պետք է մտածենք նոր պատժամիջոցներին պատրաստվելու մասին: Պատժամիջոցների ռեժիմը միշտ եղել է և կմնա հավերժ: Եկեք իրատես լինենք: Պատժամիջոցներն արդեն մարմնավորված են ինչպես ամերիկյան, այնպես էլ այլ երկրների բազմաթիվ օրենսդրական ակտերում, և հետադարձ չկա»,- ասել է Պանկինը խորհրդարանական լսումների ժամանակ:

Փոխարտգործնախարարի խոսքով՝ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների նպատակը երկրի ժողովրդի միասնությունը թուլացնելն ու Ռուսաստանը միջազգային ասպարեզում մարգինալացնելն է:

Պանկինը նշել է, որ բոլոր պատժամիջոցներն անօրինական են և ներկայացվել են անկայուն փաստերի ներքո:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում