ԱԱննա Ավետիսյան

Դաշտ դուրս կգան նաև այն տղաները, որոնք Խորվաթիայի դեմ չեն խաղացել. Խոակին Կապառոս

Դաշտ դուրս կգան նաև այն տղաները, որոնք Խորվաթիայի դեմ չեն խաղացել. Խոակին Կապառոս

Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ հունիսի 4-ին՝ Սոլնայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Կամո Հովհաննիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Կամո Հովհաննիսյանը նշել է, որ նորեկների կատարած աշխատանքը լավ է գնահատում: 

«Միանգամից երևաց թարմություն, հատկապես երկրորդ խաղակեսում, երբ փոփոխություններ կատարվեցին, թիմը նոր շունչ առավ՝ առաջին խաղակեսում մեծ ծավալի աշխատանք կատարելուց հետո: Մնացած առումներով կոլեկտիվը շատ լավն է, միմյանց աջակցում են, իսկ կատարած աշխատանքի մասին ավելի ստույգ կարող է պատասխանել մարզիչը:

Կապառոսը շեշտեց, որ Խորվաթիայի հավաքականի հետ հանդիպումից հետո ընտրանին վերականգնվել է, և այս խաղին դաշտ դուրս կգան նաև այն տղաները, որոնք Խորվաթիայի դեմ չեն խաղացել:

«Մեր նպատակն էր, ի սկզբանե, որ նոր ֆուտբոլիստներին տեսնենք ուժեղ թիմերի դեմ խաղերում: Կան տղաներ, որոնք գտնվում էին արձակուրդում և 10-15 օր չեն մարզվել, բայց այնքան են սիրում հավաքականը, այնքան հայրենասեր են, որ եկել են և պատրաստ են դաշտ դուրս գալ, այնպես որ մենք ցանկանում ենք բոլորին խաղալու հնարավորություն տալ:

Անդրադառնալով հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Լևոն Պաչաջյանի և Յուրա Մովսիսյանի՝ ընտրանու ճամբար ժամանելուն՝ Կապառոսը նշել է.

«Իհարկե, մենք ճանաչում ենք այդ տղաներին և հրավիրել ենք թիմ, որովհետև նրանք կարող են օգտակար լինել մեր տղաներին՝ իրենց կողքը լինելով: Ֆուտբոլիստների մասին կարող եմ ասել, որ այն խաղացողները, որոնք դաշտ դուրս կգան, իրենց լավագույնս կդրսևորեն և շատ օգտակար կլինեն թիմին:

Ինչ վերաբերում է Վարազդատ Հարոյանին, ապա պետք է բարձր գնահատել նրա նվիրվածությունը: Իր թիմի վերջին խաղում նա վնասվածք ստացավ, սակայն միացավ թիմին և տղաների հետ ժամանեց այստեղ: Բնականաբար, այժմ նա ավելի լավ վիճակում է, քան այն օրերին, երբ միացավ թիմին: Մենք չենք շտապելու, վաղը դեռ կտեսնենք՝ արդյո՞ք նա կկարողա դաշտ դուրս գալ, բայց, ի սկզբանե, դժվար թե կարողանա մասնակցել այս խաղին»:    

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում