ԼԼիլիթ Գասպարյան

Լրացումներ «Հանրակրթության մասին» օրենքում

Լրացումներ «Հանրակրթության մասին» օրենքում

Խորհրդարանը հունիսի 4-ին երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 

Հեղինակը հայտնեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը լրամշակվել է իր կողմից: Ընդունվել է նաև Կառավարության առաջարկը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտականհանձնաժողովի անդամ Սոֆիա Հովսեփյանը հարակից զեկույցում գործընկերներին հորդորեց կողմ քվեարկել այս կարևոր նախագծին: Դրական էր նաև Կառավարության տեսակետը:

Խորհրդարանն ընդունեց նախագիծը, այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտեց արտահերթ նիստի աշխատանքը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում