ՄՄարիամ Մխիթարյան

Կոռուպցիայի դեմ պայքարն ԱՄՆ-ի առաջնահերթություններից է

Կոռուպցիայի դեմ պայքարն ԱՄՆ-ի առաջնահերթություններից է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուշագիր է ստորագրել՝ աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարը  հռչակելով երկրի ազգային անվտանգության ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկը, գրում է ՏԱՍՍ-ը:

Կառավարությանը հանձնարարվել է 200 օրվա ընթացքում վերանայել և նախագահին ներկայացնել զեկույց առաջարկություններով, թե ինչպես են կառավարությունն ու իր գործընկերներն ուժեղացնելու, համակարգելու կոռուպցիայի դեմ պայքարի խստացված քայլերը:

Հուշագիրը նախատեսում է միջազգային գործընկերություն՝ կոռուպցիայի ֆինանսավորմանը հակազդելու համար, ինչպես նաև պատասխանատվություն այն անձանց համար, որոնք, ըստ Վաշինգտոնի, ներգրավված են նման ապօրինի գործողությունների մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում