Ինչո՞ւ էին թունավորվել Եղվարդի մանկապարտեզի սաները

Ինչո՞ւ էին թունավորվել Եղվարդի մանկապարտեզի սաները

Եղվարդի մանկապարտեզում կատարված դեպքը սառը ցնցուղ էր պատասխանատու մարմինների ու թունավորված 100 երեխաների ծնողների համար:

Սկզբից շրջանառվում էր սննդային թունավորման վարկածը, երեխաներին կերակրել էին նրբերշիկով, չնայած այն փաստին, որ նախորդ տարի արձակված հրամանով նախադպրոցական հաստատություններում արգելվում է երշիկեղենի, պահածոների, տորթերի ու պաղպաղակի օգտագործումը: Հերթով հերքվեցին նաև օդակաթիլային ու ջրի միջոցով թունավորման վարկածները: Համաճարակաբանները քիչ են գնահատում նաև նրբերշիկից թունավորման հավանականությունը:

Միակ հնարավոր պատճառը դիզենտերիայի հարուցիչը կարող  էր լինել, որն էլ փոխանցվել է խոհանոցում աշխատողներից մեկի կողմից հիգիենայի կանոնները չպահպանելու հետեւանքով:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում