Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՆՆարե Թադևոսյան

Առաջարկվում է կարգավորել հրավառությունների կազմակերպումը

Առաջարկվում է կարգավորել հրավառությունների կազմակերպումը

Խորհրդարանը հունիսի 3-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը հայտնեց, որ առաջարկվում է կարգավորել հրավառությունների կազմակերպումը՝ հաշվի առնելով ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված դասակարգիչները, ինչն ընդունել է նաև Հայաստանը: Առաջարկվում է սահմանել հրատեխնիկական արտադրանքի դասերը՝ հաշվի առնելով դրանց վտանգավորության աստիճանները: Փոխնախարարի խոսքով՝ 2019-ին մեր երկիր է ներմուծվել մոտ 1 մլն 100 հազար դոլարի հրատեխնիկական արտադրանք:

Նախագծով սահմանվում է, թե երբ և օրվա որ ժամերին հնարավոր կլինի կազմակերպել հրավառություններ, և որ տարիքի անձանց կթույլատրվի գնել հրատեխնիկական արտադրանք: Մասնավորապես, առաջարկվում է արգելել դրանց վաճառքը բնակելի շենքերի տարածքներում: Առաջարկվում է արգելել նաև այն պայթուցիկ նյութերի վաճառքը, որոնց առաջացրած ձայնային աղմուկը 250 մետր հեռավորության վրա գերազանցում է 60 դեցիբելը:

Պատգամավորների մի մասն առաջարկեց բարելավել գործող համակարգը, ոչ թե փոփոխություններ առաջարկել օրենքում, ինչին ի պատասխան Ավագ Ավանեսյանն ասաց, որ առաջարկվող կարգավորումներն առավել ընդունելի են Կառավարության համար՝ հաշվի առնելով, որ համակարգի բարելավման դեպքում կարիք կլինի ներդնելու առավել մեծ ռեսուսներ:

Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հետաքրքրվեց, թե կա՞ն արդյունավետ վերահսկողական մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլինի պարզել՝ քանի դեցիբել է հրավառությունից առաջացած աղմուկը: Ավագ Ավանեսյանը պարզաբանեց, որ խնդիրը կառավարելի է, կան մեխանիզմներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի պարզել աղմուկի չափը: Նրա խոսքով՝ նման ուժգնության հրատեխնիկական արտադրանք մեր երկրում չի արտադրվում. դրանք ներմուծվում են:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտնեց, որ հանձնաժողովը փաթեթին բացասական եզրակացություն է տվել, քանի որ համոզիչ չեն եղել Կառավարության փաստարկներն առ այն, թե փաթեթով հնարավոր կլինի լուծել առկա խնդիրները: Նա առաջարկեց բարձրացնել քաղաքացիների անդորրը գիշերային ժամերին հրավառություններով  խանգարողների համար սահմանված տուգանքը: «Օրինակ՝ 100 հազարը կարելի է դարձնել 1 կամ 2 մլն դրամ և կարգավորել հարցը»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Փոխնախարար Ավագ Ավանեսյանը եզրափակիչ ելույթում խորհրդարանին հորդորեց ընդունել նախագիծը՝ այն համարելով խնդրի լուծման արդյունավետ տարբերակ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում