ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ԱԱրսեն Մկրտչյան

Արցախի ՆԳ նախարարը պարգևատրել է սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոնին

Արցախի ՆԳ նախարարը պարգևատրել է սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոնին

Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է մայիսի 27-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում սամբոյի 2021 թ․Եվրոպայի առաջնության չեմպիոն Դավիթ Հովսեփյանին, ՀՀ և ԱՀ վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյանին և ԱՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար, ոստիկանության փոխգնդապետ Ազատ Անդրյանին:

Կարեն Սարգսյանը կարևորել է սպորտի բացառիկ դերն ու նշանակությունը՝ նշելով, որ Ֆիզիկական կուլտուրան ազգային մշակույթի մի մասն է, իսկ դրա զարգացումը և հանրահռչակումը միայն նոր հաղթանակներ կբերի մեր երկրին։ Նախարարը նշել է, որ ինչպես շուշեցի Դավիթի հաղթանակը, այնպես էլ ցանկացած մարզիկի բերած հաջողություն, առաջին հերթին միավորում է ամբողջ ազգը, բարձրացնում հայրենասիրական ոգին, հարգանքը մեր խորհրդանիշների նկատմամբ։ Կարեն Սարգսյանը պարգևատրել է չեմպիոնին, ինչպես նաև Էռնեստ Միրզոյանին ու Ազատ Անդրյանին։

Նշենք, որ մայիսի 27-ին Կիպրոսում 58 կգ քաշային կարգի 10 մասնակիցների պայքարում Հայաստանը ներկայացնում էր արցախցի Դավիթ Հովսեփյանը։ Նա, հաղթելով ադրբեջանցուն, հռչակվել է երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում