ՄՄերի Եգորյան

ՀՀ արտգործնախարարի պարտականությունները կատարում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալը

ՀՀ արտգործնախարարի պարտականությունները կատարում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալը

ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալը: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

- ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականից հետո ո՞վ է իրականացնում նախարարի պարտականությունները: Նաև այսօր լրատվականների կողմից լուրեր շրջանառվեցին ԱԳ նախարարի տեղակալների հրաժարական ներկայացնելու մասին: Արդյոք հաստատո՞ւմ եք այդ տեղեկությունը:

- Օրենքի ուժով նախարարի պարտականությունների կատարումն իրականացվում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալի կողմից, ինչը չի ենթադրում առանձին իրավական ակտի ընդունում:

Այս պահի դրությամբ ՀՀ ԱԳ բոլոր փոխնախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները: Մնացածի մասով չենք մեկնաբանում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում