ԱԱրման Գալոյան

Որպես փոխառություն՝ ՀՀ-ին կտրվի 11 մլն դոլար. Կառավարությունը հավանություն է տվել համաձայնագրին

Որպես փոխառություն՝ ՀՀ-ին կտրվի 11 մլն դոլար. Կառավարությունը հավանություն է տվել համաձայնագրին

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2014 թ. նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված՝ Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի ֆինանսավորման համաձայնագրում փոփոխության ստորագրման առաջարկությանը:

Համաձայնագրի շրջանակում փոխառության գումարը կազմում է 11 մլն ԱՄՆ դոլար, իսկ դրամաշնորհը` 0.35 մլն ԱՄՆ դոլար։ Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի նպատակն է բարելավել ընտրված առավել աղքատ գյուղական տարածքների բնակչության սոցիալ տնտեսական վիճակը՝ նրանց համար ապահովելով կայուն զբաղվածության հնարավորություն և եկամուտների աճ: Այն բաղկացած է 4 բաղադրիչներից` գյուղական ֆինանսավորում, գյուղական տարածքների ջրային ենթակառուցվածք, ֆերմերների իրազեկում և աջակցություն, արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում