ՄՄարիամ Մխիթարյան

Բելառուսը Ռուսաստանից ստացավ 1 միլիարդ դոլարի վարկի երկրորդ տրանշը

Բելառուսը Ռուսաստանից ստացավ 1 միլիարդ դոլարի վարկի երկրորդ տրանշը

Բելառուսի ֆինանսների նախարարությունը հունիսի 2-ին Ռուսաստանից ստացել է պետական ​​վարկի երկրորդ տրանշը: Վարկի ընդհանուր գումարը 1 մլրդ դոլար է, առաջին 500 միլիոնը Մինսկը ստացել էր 2020 թվականի դեկտեմբերին, գրում է kommersant.ru-ն:

Բելառուսին վարկի երկրորդ մասնաբաժնի հատկացումը քննարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունների ժամանակ, որոնք տեղի ունեցան Սոչիում մայիսի 28-ին: Մոսկվան և Մինսկը 1.5 մլրդ դոլար վարկի տրամադրումը համաձայնեցրել էին 2020 թ. սեպտեմբերին: 1 մլրդ դոլարը միջպետական ​​վարկ է, մյուս մասը՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում