ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայի նախկին փոխվարչապետ Բաբաջանը քննադատել է Էրդողանին

Թուրքիայի նախկին փոխվարչապետ Բաբաջանը քննադատել է Էրդողանին

Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը քննադատել է նախագահ Թայիփ Էրդողանին՝ երկրի Կենտրոնական բանկի կառավարչին զանգահարելով անհանգստացնելու և այդ պաշտոնում շարունակ նոր նշանակումներ կատարելու համար, հայտնում է Ahval-ը:

Փոխարենը՝ նա առաջարկել է, որ Էրդողանն ինքն իրեն նշանակի Կենտրոնական բանկի կառավարիչ և նվազեցնի տոկոսադրույքները:

Էրդողանը պետական ​​TRT հեռուստատեսության հետ հարցազրույցում ասել է, որ հուլիս-օգոստոս ամիսներին Կենտրոնական բանկը պետք է իջեցնի տոկոսադրույքները` կրկնելով այն պնդումը, թե բարձր տոկոսադրույքները գնաճի տատանումների պատճառ են դառնում: Այդ մասին նա հեռախոսով հայտնել է Կենտրոնական բանկի ղեկավարին: Երեք տարվա ընթացքում Էրդողանը պաշտոնանկ է արել Կենտրոնական բանկի երեք կառավարչի:

Բաբաջանը, որը ավելի քան մեկ տասնամյակ առաջ որպես էկոնոմիկայի նախարար հաջողությամբ ավարտեց ներդրողների կողմից վստահված ԱՄՀ արտակարգ ծրագիրը, հայտարարել է, որ Էրդողանի կառավարությունը փորձում է երկրի տնտեսական աճը խթանել էժան վարկերի միջոցով: Նրա հաճախակի բանավոր միջամտությունները Կենտրոնական բանկի քաղաքականությանը, ըստ տնտեսագետի, լիրային միայն վնաս են պատճառում, թուրքական արժույթը շարունակ կորցնում է իր ինքնարժեքը:

Այսօրվա դրությամբ մեկ դոլարը վաճառվում է 8,62 լիրայով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում