ԱԱրման Գալոյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի ազգային տոնի առթիվ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին Իտալիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ:

Մեր ժողովուրդների ընդհանուր պատմությունն ու դարավոր մշակութային կապերն ամուր հիմք են ծառայում միջպետական բազմաբնույթ հարաբերությունների զարգացման համար:

Առանձնահատուկ կարևորելով Իտալիայի հետ փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված բարձր մակարդակի երկխոսությունը՝ լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը:

Ձեզ և Ձեր գլխավորած կառավարությանը մաղթում եմ հաջողություններ ու նորանոր բարձունքներ, իսկ Իտալիայի եղբայրական ժողովրդին ցանկանում եմ երջանկություն ու բարեկեցություն»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում