ՄՄարիամ Մխիթարյան

Lufthansa-ն չեղարկել Է դեպի Մոսկվա և Պետերբուրգ չվերթերը

Lufthansa-ն չեղարկել Է դեպի Մոսկվա և Պետերբուրգ չվերթերը

Գերմանական Lufthansa ավիաընկերությունն այսօր՝ հունիսի 2-ին, չեղարկել է չվերթերը Մոսկվայից և Պետերբուրգից Ֆրանկֆուրտ ու հակառակ ուղղությամբ, հայտնում է EaDaily-ն:

Ավիափոխադրողի տվյալներով՝ «սա մեկանգամյա միջադեպ է»։ Նախօրեին ռուսական S7-ը չեղյալ էր հայտարարել Բեռլին-Մոսկվա և հակառակ ուղղությամբ իր չվերթերը։ Ընկերությունը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել էր, որ պատճառը Գերմանիայի իշխանությունների թույլտվության բացակայությունն է:

Ավելի վաղ Lufthansa-ն հայտարարել էր, որ թույլտվություն ունի դեպի Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ չվերթեր իրականացնել փոփոխված երթուղիներով՝ շրջանցելով Բելառուսի օդային տարածքը: Գերմանական ավիաընկերությունը շաբաթական 7 չվերթ ունի դեպի Մոսկվա («Դոմոդեդովո») և 4 չվերթ՝ Սանկտ Պետերբուրգ («Պուլկովո»)։

Հիշեցնենք, որ Lufthansa-ն Եվրամիության մյուս ավիաընկերությունների հետ ավելի վաղ դադարեցրել էր թռիչքները Բելառուսի օդային տարածքով՝ հիմնված Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության հանձնարարականի վրա, որն էլ կապված է ԵՄ-ի գագաթնաժողովի որոշման հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում