ՄՄարիամ Մխիթարյան

ԵԱՀԿ-ն մոտեցումներ է որոնում ղարաբաղյան հակամարտության կողմերի համար. ՌԴ ներկայացուցիչ Լուկաշևիչ

ԵԱՀԿ-ն մոտեցումներ է որոնում ղարաբաղյան հակամարտության կողմերի համար. ՌԴ ներկայացուցիչ Լուկաշևիչ

Հունիսի 2-ին Վիեննայում կանցկացվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի դռնփակ խորհրդակցություններ: Նախօրեին այդ մասին ասել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Այդ մասին հայտնում է Россия сегодня գործակալությունը: 

Ըստ Լուկաշևիչի՝ ԵԱՀԿ-ն մոտեցումներ է որոնում հակամարտության կողմերի համար, և դեռ դժվար է որոշել, թե որոշակի ինչ դեր ունի այս կառույցը: «Համանախագահներից շատ կոնկրետ «բաղադրատոմսեր» են ակնկալում, թե ինչպես են նրանք տեղավորվելու նոր իրողությունների և երեք կողմերի համատեղ հայտարարությունների պարադիգմում: ԵԱՀԿ Մինսկի խմբին մանդատը տրվեց 1995 թ. մարտի 23-ին, և կարգավորման համատեքստում ուրվագծվեց լիազորությունների շրջանակը: Սակայն այդ բոլոր զարգացումները ցանկալի արդյունք չտվեցին, չնայած որ եղել է և՛ ռուսական միջամտությունը, և՛ կարգավորումը ձեռք է բերվել՝ հիմնվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մշակած մոտեցումների վրա, և այդ մասին նախագահ Պուտինը բազմիցս խոսել է, այդ թվում՝ հանրային հարթակներում»,- ասել է Լուկաշևիչը:

Լուկաշևիչը կարևորել է համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դերը հակամարտության կարգավորման հարցում:

Դիվանագետը կարծում է, որ խորհրդակցությունները կարող են օգնել համանախագահներին և անձնական ներկայացուցչին որոշումներում և գործողություններում: Նրա կարծիքով՝ այդ մասին Մինսկի խմբի այսօրվա խորհրդակցություններում անդրադարձ կկատարվի:

«Մինսկի խմբի խորհրդակցությունները հանրային քննարկում չեն, բայց, ենթադրվում է, որ համատեղ հրապարակային հայտարարություններ կարվեն»,- ասել է Լուկաշևիչը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում