ԳԳայանե Թամամյան

Անդրեա Վիկտորինն այցելել է Մեղրի. քննարկվել է սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը

Անդրեա Վիկտորինն այցելել է Մեղրի. քննարկվել է սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը

Սյունիքի մարզ այցելության երկրորդ օրը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Մեղրիում էր։ Հայ-իրանական պետական սահմանին դեսպանը հանդիպել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ԵՄ-կողմից, ՎԶԵԲ-ի հետ գործընկերությամբ, ֆինանսավորվող՝ Մեղրու սահմանային անցակետի արդիականացման ուղղությամբ ծրագրված աշխատանքները, տեղեկացնում է ԵՄ հայաստանյան գրասենյակի Ֆեյսբուքի պաշտոնական էջը:

Դեսպան Վիկտորինն ընդգծել է փոխկապակցվածությանն ուղղված այս առանցքային ծրագրի կարևոր նշանակությունը ԵՄ-ի, ՎԶԵԲ-ի և ՀՀ քաղաքացիների համար։ Կողմերը համաձայնել են հնարավորին արագ սկսել անցակետի կառուցապատման աշխատանքները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում