ՄՄարիամ Մխիթարյան

Միջազգային հանրությունը սպասում է Պուտին-Բայդեն հանդիպմանը

Միջազգային հանրությունը սպասում է Պուտին-Բայդեն հանդիպմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի միջև բանակցությունների ձևաչափը դեռ համաձայնեցված չէ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:

Պետությունների ղեկավարների մակարդակով հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ նախագահների հանդիպումից հետո Մոսկվան լուրջ փոփոխություններ չի ակնկալում Վաշինգտոնի հետ հարաբերություններում:

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են, և ոչ ոք չի պատրաստվում «գերագնահատել կամ թերագնահատել գագաթնաժողովի օրակարգը»:

Վաշինգտոնը խոստովանել է, որ անհամբեր սպասում է Բայդեն-Պուտին հանդիպմանը` Մոսկվայի քաղաքականությունը հասկանալու համար: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը, հայտնում է Interfax-ը:

«Սա Ռուսաստանի ծրագրերն ու մտադրությունները հասկանալու ամենաարդյունավետ միջոցն է»,- ասել է Կարին Ժան-Պիերը:

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով ՝ քաղաքական գործիչները կխոսեն Ուկրաինայում և Բելառուսում տիրող իրավիճակի, զենքի վերահսկման և մարդու իրավունքների պաշտպանության մասին: Կողմերը հայտնել են, որ բանակցությունների ժամանակ չի նախատեսվում փաստաթղթեր ստորագրել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում