ԱԱրման Գալոյան

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ դատախազությունում գործարկվել է թեժ գիծ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ դատախազությունում գործարկվել է թեժ գիծ

2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվության ստացման, այդ նպատակով հանրության հետ անմիջական հաղորդակցություն ապահովելու, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների կողմից ընտական հանցավոր իրավախախտումների վերաբերյալ ահազագերին, բարձրացված հրատապ խնդիրներին օպերատիվ արձագանքելու նկատառումներով ՀՀ գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ (010) 511 999 հեռախոսահամարով:

Թեժ գիծը կգործի մինչև հունիսի 20-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-20:00-ն, իսկ քվեարկության օրը՝ շուրջօրյա ռեժիմով:

Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված բոլոր շրջանակներին՝ ընտրական հանցագործությունների վերաբերյալ որոշակի, առարկայական տվյալներ ունենալու դեպքում դրանք փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն՝ գործարկված թեժ գծի միջոցով:

Տեղեկատվություն տրամադրող անձանց իրավունքների պաշտպանությունը երաշխավորվում է՝ տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2021 թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում