ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայի համալսարաններից մեկը «անհարգալից վերաբերմունքի» համար Լուկաշենկոյին կզրկի պատվավոր դոկտորի կոչումից

Ուկրաինայի համալսարաններից մեկը «անհարգալից վերաբերմունքի» համար Լուկաշենկոյին կզրկի պատվավոր դոկտորի կոչումից

Կիևի Տարաս Շևչենկոյի ազգային համալսարանի գիտական ​​խորհուրդը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին կզրկի պատվավոր դոկտորի կոչումից՝ Ուկրաինայի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ վկայակոչելով համալսարանի ռեկտոր Վլադիմիր Բուգրովին:

Նրա խոսքով՝ ուսումնական հաստատությունում պատվավոր կոչումներից զրկելու կարգ չկա, բայց գիտխորհուրդը արդեն սկսել է զբաղվել այդ հարցով և խոստացել է այն կիրառել Բելառուսի առաջնորդի նկատմամբ:

«Որոշման հիմք են հանդիսացել մարդու իրավունքների ոտնահարումը, Ուկրաինա պետության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը»,- ասել է Բուգրովը: Ռեկտորը հավելել է, որ ծանոթ է այս կապակցությամբ դասախոսների մեծ մասի կարծիքին և չի կասկածում, որ նրանք հավանության կարժանացնեն առաջարկվող նախաձեռնությունը:

2009-ի աշնանը Լուկաշենկոն Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի պատվավոր դոկտորի կոչումը ստացել է նախկին ռեկտոր Լեոնիդ Գուբերսկուց:

2020 թ. Բելառուսում բողոքի զանգվածային ցույցերի մեկնարկից հետո ուսանողները և համալսարանի աշխատակիցները ստորագրահավաք սկսեցին, որով պահանջում էին հանրապետության ղեկավարին զրկել այդ կոչումից «խաղաղ ցուցարարների նկատմամբ անընդունելի դաժանության և ժողովրդավարական ընտրությունները կեղծելու համար»: Փաստաթուղթը ստորագրել է ավելի քան 50 հազար մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում