ՄՄարիամ Մխիթարյան

Հույն-թուրքական հարաբերությունների լարվածության ֆոնին Չավուշօղլուն այցելել է Աթենք

Հույն-թուրքական հարաբերությունների լարվածության ֆոնին Չավուշօղլուն այցելել է Աթենք

Թուրքիայի ԱԳ նախարար  Մևլութ Չավուշօղլուն այցելել է Հունաստան և հանդիպել հույն գործընկերոջ՝ Նիկոս Դենդիասի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ, գրում է greekcitytimes-ը:

Չավուշօղլուն հանդիպումների ժամանակ փորձել է սլաքն ուղղել Եվրամիության կողմը. «Հունաստանը պետք է զերծ մնա ԵՄ-ին Թուրքիայի դեմ լծակ օգտագործելուց և օգտվի ներկա դրական իրադրությունից: Խնդիրները կարող են լուծել միայն Հունաստանը և Թուրքիան, ոչ թե ԵՄ-ն»,- ասել է թուրք պաշտոնյան ժամանելուց անմիջապես հետո:

Թուրքիայի արտգործնախարարը ներկայացրել է նաև Անկարայի հավակնությունները Միջերկրական ծովի արևելքում վիճահարույց ջրերի նկատմամբ և դիրքորոշումը Կիպրոսի հարցի վերաբերյալ:

Թուրքիայի համար  դժգոհության առիթ է նաև Հունաստանի Արևմտյան Թրակիայում ապրող փոքրամասնությունների կարգավիճակը:

Չավուշօղլուն նախօրեին նշել էր, որ «իրենք ցանկանում են, որ Հունաստանի Արևմտյան Թրակիայում ապրող թուրք փոքրամասնություններին տրվեն նույն իրավունքները, որոնք Թուրքիայում տրվում են Հույն ուղղափառ եկեղեցուն և հույն փոքրամասնությանը»:

Հունաստանը կոշտ է արձագանքել Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը. «Անհիմն է, որ Թուրքիան անընդհատ խեղաթյուրում է ճշմարտությունը և պնդում, որ այդ քաղաքացիների իրավունքները չեն պաշտպանվում կամ նրանք խտրականության են ենթարկվում: Մենք ամբողջովին մերժում ենք Թուրքիայի պնդումները»,- ասել է Հունաստանի ԱԳՆ խոսնակը:

Հիշեցնենք, որ Հունաստանը հայտարարում է, թե Արևմտյան Թրակիայի թուրք փոքրամասնությունը միայն կրոնական փոքրամասնություն է և այն էլ՝ մուսուլման հույն  փոքրամասնություն, իսկ Թուրքիայի պնդմամբ՝ թուրք փոքրամասնություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում