ԱԱրևիկ Աբելյան

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը կգործի նոր պայմաններով

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը կգործի նոր պայմաններով

2020 թվականին սկսված նորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, ու Կախվածությունների բուժման կենտրոնն այսօր հիմնովին նորոգված ու վերազինված է նորագույն սարքավորումներով:

Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել ու բարելավված պայմաններին է ծանոթացել առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Շնորհավորելով բժշկական կենտրոնի անձնակազմին` նախարարի պաշտոնակատարն ասել է, որ վերջին 3 տարիներին բժշկական հաստատությունների շենքային վիճակի բարելավումը, սարքավորումներով վերազինումը, ամբողջական վերակառուցումը գերատեսչության ուշադրության կենտրոնում են եղել:

«Սա  ամենաանհրաժեշտ պայմանն է, որ պետք է ստեղծել` պացիենտներին որակյալ բժշկական օգնություն տրամադրելու համար: Բայց մենք նաև գիտենք, որ դրա համար միայն լավ պայմանները բավարար չեն: Որակյալ բուժօգնության հիմքը մասնագետներն են: Շատ ենք կարևորում, որ և՛ բազմապրոֆիլ, և՛ նեղ մասնագիտական հիվանդանոցները համալրվեն նոր կադրերով: Շատ ուրախալի է, որ վերջին 2 տարվա ընթացքում կարողացել եք երիտասարդ կադրեր ներգրավել»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Նշենք, որ նորոգվել և վերազինվել են բժշկական կենտրոնի վարչական հատվածն ու դիսպանսերային բաժանմունքը, առաջին ստացիոնարային բաժանմունքը և նոր բացված ծառայությունը, որի շրջանակում սոցիալ-հոգեբանական աջակցություն է տրամադրվում և՛ պացիենտին, և՛ նրա ընտանիքի անդամներին: Փոխվել է նաև ջրահեռացման և ջրամատակարարման համակարգը, ձեռք է բերվել նոր գույք: Առաջիկայում նախատեսվում է վերանորոգման աշխատանքներ սկսել կենտրոնի 4-րդ հարկում, որից հետո կտեղադրվի արդեն իսկ ձեռք բերված նոր վերելակը:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում մոտ 7400 անձ հաշվառված է` որպես թմրամիջոց գործածող, որոնցից 4000-ը կաննաբինոիդներ են օգտագործում, իսկ մյուս մասը՝ օպիոիդներ: Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում ստացիոնար բուժում են ստանում 35 հիվանդ: Ամբուլատոր պայմաններում մեթադոնային փոխարինող բուժում է ստանում 404 հոգի, որից 5-ը կին է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում