ԱԱրսեն Մկրտչյան

Ով, երբ, որտեղ էր պատրաստվում պետական շահին հակասող քայլ անել. Մանե Գևորգյանն Այվազյանից հրապարակային պարզաբանում է ակնկալում

Ով, երբ, որտեղ էր պատրաստվում պետական շահին հակասող քայլ անել. Մանե Գևորգյանն Այվազյանից հրապարակային պարզաբանում է ակնկալում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է Արա Այվազյանի՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական տալու պատճառների մասին հայտարարությանը:

«Մենք պարոն Այվազյանին շնորհակալություն ենք հայտնում կատարված աշխատանքի համար, այնուամենայնիվ, կարծում ենք՝ մեր պետական և ազգային շահը պարտադրում է, որ պարոն Այվազյանը հրապարակային պարզաբանի՝ այդ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս էր պատրաստվում ինչ-որ քայլ անել կամ որոշում կայացնել, որ հակասում է մեր երկրի պետական և ազգային շահին:

Ակնկալում ենք, որ պարոն Այվազյանը հրապարակային կպարզաբանի դրանք»,- «Արմենպրեսի» հետ զրույցում, մեկնաբանելով Այվազյանի հայտարարությունը, նշել է Գևորգյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում