ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինան կարող է 20 տարի սպասել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար. փորձագետներ

Ուկրաինան կարող է 20 տարի սպասել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար. փորձագետներ

Ուկրաինայի նախկին արտգործնախարար Պավել Կլիմկինը դժգոհել է, որ իր հայրենակիցներից ոչ բոլորն են կողմ երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Կլիմկինի խոսքով՝ քաղաքացիների նույնիսկ կեսը չի ցանկանում Ուկրաինայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին, իսկ 13 տոկոսը բացահայտ հայտարարում է, որ Ռուսաստանի կողմնակիցներն են, հայտնում է РИА Новости-ն: Սոցհարցումների համաձայն՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը կողմ է արտահայտվել հարցվածների 48 տոկոսը: 

Ըստ նախկին արտգործնախարարի՝ դա է պատճառը, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը թերահավատորեն են վերաբերվում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարին:

Ուկրաինան դարձել է ՆԱՏՕ-ի Ընդլայնված գործընկերոջ կարգավիճակ ստացող վեցերորդ պետությունը: Դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ավելի վաղ ասել էր, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ուկրաինան պետք է հասնի մի շարք չափանիշների, որոնց իրականացման համար շատ ժամանակ կպահանջվի: Փորձագետները կարծում են, որ առաջիկա 20 տարում Կիևը չի կարողանա դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում