«Կյանք ու կռիվ» ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան՝ Առաջին ալիքի եթերում

«Կյանք ու կռիվ» ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան՝ Առաջին ալիքի եթերում

Հայոց բանակի 25-ամյա հոբելյանի շրջանակում, Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում կկայանա սիրված ու քննարկված «Կյանք ու կռիվ» ֆիլմի հեռուստապրեմիերան: Այն տեղի կունենա Առաջին ալիքով, հունվարի 28-ին՝ ժամը 21:30-ին: 

Բացի այդ, Հանրայինը կներկայացնի մի շարք ֆիլմեր և ծրագրեր՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման հոբելյանին. այդ թվում՝ «Հայոց բանակ 25», «Քառաթև հաղթանակ», «Հանուն կյանքի», «Ուրվականը. Հրայր Դժոխք», «Թաթուլ Կրպեյան» փաստավավերագրական, ինչպես նաև «Մի վախեցիր» գեղարվեստական ֆիլմերը: Տոնական օրվա շրջանակում բանակային խրոխտ ու սիրված երգերով հանդես կգա «Երգ երգոցը»:

Հայոց բանակի 25-ամյակին նվիրված տոնական համերգը Հանրայինի եթերում կլինի հունվարի 29-ին՝ ժամը 21:40-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում