Կոնտեքստից կտրված, անորակ մոնտաժված տեսանյութի նպատակը կեղծ ու շինծու միջոցներով իշխանությանը վարկաբեկելն է. Չախոյան
Երեկվանից հայտնի շրջանակները համացանցում ակտիվ տարածում են անորակ մոնտաժված մի տեսանյութ, որտեղ իբրև թե Նիկոլ Փաշինյանն ասել է՝ «Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ»։
Ամբողջական կոնտեքստից կտրված ու անորակ մոնտաժված տեսանյութը հերթական անգամ նպատակ էր հետապնդում կեղծ ու շինծու միջոցներով վարկաբեկել իշխանությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
Չախոյանը ներկայացրել է երեկ՝ մայիսի 28-ին, Աջափնյակ վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքի ամբողջական տարբերակը։
Նշենք՝ անորակ մոնտաժված տեսանյութում վարչապետի պաշտոնակատարն իբր ասում է, թե «Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ»: