ԱԱննա Ավետիսյան

Գիտելիքահեն տնտեսության կայացման ճանապարհին նորարարությունը կարևորագույն դեր է խաղում. Վահան Քերոբյան

Գիտելիքահեն տնտեսության կայացման ճանապարհին նորարարությունը կարևորագույն դեր է խաղում. Վահան Քերոբյան

Մեկնարկել է էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԷՆ նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի համատեղ կազմակերպված ռազմավարական համաժողովը։

 

Համաժողովին մասնակցում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, պետական կառույցների, մասնավոր հատվածի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ։
 

Համաժողովի գլխավոր նպատակն է ծավալուն քննարկումներ իրականացնել Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի ապագա արդյունավետ մոդելի տեսլականի, նորարարությունների առևտրայնացմանը և բիզնեսի ու ներդրումների աջակցմանն ուղղված ծրագրերի շուրջ։

 
«Գիտելիքահեն տնտեսության կայացման ճանապարհին նորարարությունը կարևորագույն դեր է խաղում, և ՆՁԱԿ-ի աշխատանքի նոր մոդելի գործարկումը դրա ձևավորման առաջին քայլերից մեկն է»,- ասել է Վահան Քերոբյանը:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում