ԱԱննա Ավետիսյան

«Ազգային ժողովրդավարական բևեռը» հանրահավաք է անցկացրել

«Ազգային ժողովրդավարական բևեռը» հանրահավաք է անցկացրել

Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացրել «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը։ Քաղաքական այս ուժը վստահեցնում է, որ իրենք ունեն ազգային պետության հիմքեր դնելու նախագիծ և այդ ծրագրով էլ պայքարելու են խորհրդարանի արտահերթ ընտրություններին։

Առաջին հանրապետության օրվան նվիրված համերգային ծրագրից հետո դաշինքի նախաձեռնող խմբի անդամները խոսել են Հայաստանի անվտանգային խնդիրների, ներքաղաքական վիճակի մասին, ներկայացրել, թե ինչ մեխանիզմներով են աշխատելու և որոնք են այն առաջնահերթությունները, որոնցով հնարավոր է լուծել այդ խնդիրները։

Վահե Գասպարյան, «Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամ - Ես ողջունում եմ այն մարդկանց, որոնք ունեն խիզախում՝ պայքարելու հանուն իրենց իրավունքների, իրենց երկրի, պատվի ու արժանապատվության, անկախ պետականության և կրում են զանազան դժվարություններ: Այժմ մեր երկրում պարտադրված են խաղի նոր կանոններ, որի անունն է ընտրություն: Դա էլ պայքարի զենքերից մեկն է, և մենք որոշում ընդունեցին, որ չի կարելի հրաժարվել պայքարի այդ միջոցից: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում