ՄՄարիամ Մխիթարյան

Զելենսկին ցանկանում է հեռախոսազրույց ունենալ Բայդենի հետ մինչև Պուտինի հետ նրա հանդիպումը

Զելենսկին ցանկանում է հեռախոսազրույց ունենալ Բայդենի հետ մինչև Պուտինի հետ նրա հանդիպումը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է հեռախոսազրույց ունենալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ Ժնևում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջինիս հանդիպումից առաջ՝ հաղորդում է «Շաբաթվա հայելի» ուկրաինական հրատարակությունը:

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Պուտինի և Բայդենի հանդիպումը նախատեսված է հունիսի 16-ին` Ժնևում: Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հայտարարել էր, որ Բայդենը Ռուսաստանի իր գործընկերոջ հետ կքննարկի ռազմավարական կայունությանը, Ուկրաինային և Բելառուսին վերաբերող հարցեր:

Իսկ թե ինչ թեմաներ կշոշափվեն Բայդեն-Զելենսկի հնարավոր հեռախոսազրույցի ժամանակ՝ պարբերականը չի հաղորդում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում