ՆՆարեկ Սահակյան

ԱՀ նախագահը «Ոսկե արծիվ» շքանշանը հանձնել է Արցախի հերոս Յուրա Ալավերդյանին

ԱՀ նախագահը «Ոսկե արծիվ» շքանշանը հանձնել է Արցախի հերոս Յուրա Ալավերդյանին
Այսօր՝ Հայաստանի առաջին հանրապետության խորհրդանշական օրը, Արցախի հերոս Յուրա Հայկարամի Ալավերդյանին հանձնեցի «Ոսկե արծիվ» շքանշանը, որով պարգևատրել էի նրան դեռևս 2020 թ. հոկտեմբերի 4-ին՝ մի քանի այլ զինվորների ու հրամանատարների հետ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: 
 
«Այդ ժամանակ ցանկանում էի գնալ և մարտական դիրքում հանձնել շքանշանները, սակայն այդ ուղղության հրամանատար, Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանը խնդրեց հրաժարվել այդ մտքից՝ շքանշանակիրներին լրացուցիչ վտանգի չենթարկելու համար:
 
Այժմ նրանց մի մասը մեզ հետ չէ՝ հերոսաբար զոհվելով Հայրենիքի պաշտպանության դիրքերում: Իսկ ահա Յուրա Ալավերդյանը մեր կողքին է, նա ամբողջ պատերազմի ընթացքում քաջաբար կատարեց իր առջև դրված խնդիրները և վաստակեց ու պահպանեց «Արցախի հերոս» բարձր կոչումը: Նա մարտնչել է հիմնականում Վարանդայի (Ֆիզուլու) ուղղությամբ և պատերազմի ընթացքում խոցել է հակառակորդի ավելի քան 13 զրահատեխնիկա և 5 ավտոտեխնիկա»,- գրել է Հարությունյանը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում