ՄՄարիամ Մխիթարյան

Գերմանիան պաշտոնապես ճանաչել է ցեղասպանությունը Նամիբիայում և առաջարկել փոխհատուցում

Գերմանիան պաշտոնապես ճանաչել է ցեղասպանությունը Նամիբիայում և առաջարկել փոխհատուցում

Գերմանիան պաշտոնապես խոստովանել է, որ իր գաղութացման ժամանակաշրջանում Նամիբիայում ցեղասպանություն է իրականացրել, և հայտարարել է ֆինանսական աջակցության պատրաստակամության մասին՝ գրում է BBC-ն:

20-րդ դարի սկզբին գերմանացի գաղութարարները զանգվածաբար սպանել են հերերո և նամա ցեղերի տասնյակ հազարավոր մարդկանց:

Արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը ուրբաթ օրը սպանությունները ճանաչել է որպես ցեղասպանություն:

«Հաշվի առնելով Գերմանիայի պատմական և բարոյական պատասխանատվությունը, մենք Նամիբիայից և զոհերի սերունդներից ներում ենք հայցում»,- ասել է գերմանացի դիվանագետը:

Մաասը հավելել է, որ Գերմանիան, «ճանաչելով զոհերին հասցրած հսկայական տառապանքները», պատրաստ է աջակցել Նամիբիայի զարգացմանը՝ ավելի քան 1,1 միլիարդ եվրո (940 միլիոն ֆունտ ստեռլինգ, 1,34 միլիարդ դոլար) արժողությամբ ծրագրի միջոցով:

Մաասի հայտարարությունը հնչել է Նամիբիայի հետ հնգամյա բանակցություններից հետո, որը 1884-1915 թվականներին գտնվում էր գերմանական օկուպացիայի տակ:

Այդ ժամանակ այն հայտնի էր որպես գերմանական Հարավ-Արևմտյան Աֆրիկա, իսկ կատարված ոճրագործությունները պատմաբանները բնութագրել են որպես 20-րդ դարի սկզբի «մոռացված ցեղասպանություն»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում