ՄՄարիամ Մխիթարյան

Ասադը չորրորդ անգամ է հաղթում Սիրիայի նախագահական ընտրություններում

Ասադը չորրորդ անգամ է հաղթում Սիրիայի նախագահական ընտրություններում

Սիրիայի գործող առաջնորդ Բաշար Ասադը չորրորդ անգամ հաղթել է չորեքշաբթի՝ մայիսի 26-ին անցկացված նախագահական ընտրություններում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ վերջին տեղեկությունների՝ Ասադը ստացել է ընտրողների 95.1 տոկոսի աջակցությունը: Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 14 միլիոն քաղաքացի՝ ընտրելու իրավունք ունեցողների 78 տոկոսը:

Մայիսին Սիրիայի Գերագույն Սահմանադրական դատարանը հաստատեց երեք թեկնածուի մասնակցությունն ընտրություններին՝ ներկա նախագահ Բաշար ալ-Ասադը, ընդդիմադիր Դեմոկրատական ​​ճակատի գլխավոր քարտուղար Մահմուդ Ահմադ Մերիան և Սոցիալիստական​​ կուսակցության անդամ, ժողովրդական հավաքների նախկին նախարար Աբդուլլահ Սալում Աբդուլլահը: Ընդհանուր առմամբ, արշավին մասնակցելու համար ներկայացվել էր 51 հայտ, 48-ին մերժել էին «սահմանադրական և իրավական նորմերին անհամապատասխանության համար»:

Բաշար ալ-Ասադը նախագահ է ընտրվել 2000, 2007 և 2014 թվականների ընտրություններում: Մարտի կեսերին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը հայտարարեցին, որ հրաժարվում են Սիրիայում կայանալիք նախագահական ընտրությունները ճանաչել արդար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում