ՄՄերի Եգորյան

Տարաձայնությունները պետք է կարգավորվեն խաղաղ եղանակով. Դյուժարիկն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը

Տարաձայնությունները պետք է կարգավորվեն խաղաղ եղանակով. Դյուժարիկն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն իր ամենօրյա ճեպազրույցում մայիսի 27-ին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը:

«Մենք մտահոգությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումներին: Բոլոր ներգրավված մասնակիցներին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել՝ խուսափելու համար որևէ գործողությունից, որը կարող է սրել հետագա լարվածությունը:

Հասկանում ենք, որ բանակցություններն ընթացքի մեջ են: Բոլոր չլուծված երկկողմ տարաձայնությունները պետք է կարգավորվեն խաղաղ եղանակով՝ երկխոսության և դիվանագիտական միջոցներով»,- ասել է Դյուժարիկը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում