ՆՆարեկ Սահակյան

ԱՀ տարբեր համայնքներում վերաբնակեցվող բնակչությանը տրվող կացարանները կահավորվում և ապահովվում են անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով

ԱՀ տարբեր համայնքներում վերաբնակեցվող բնակչությանը տրվող կացարանները կահավորվում և ապահովվում են անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագիրը, որի շրջանակներում Արցախի տարբեր համայնքներում վերաբնակեցվող բնակչությանը տրվող կացարանները կահավորվում և ապահովվում են անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով, մեծ թափով է գործում:

 

Այս անգամ երեք տուն Դաշուշեն գյուղում, մեկն էլ՝ Քռասնիում, կահույքով և անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով ապահովված, հանձնվեցին Հադրութում, Քաշաթաղում ու Ավետարանոցում տունուտեղ թողած մեր հայրենակիցներին:

 

Լուսաձոր համայնքում տասնհինգ տան համար նման աշխատանքներն ընթացքի մեջ են, հաջորդը Մարտունու շրջանի Աշան համայնքն է, որտեղ առաջիկայում հինգ բնակելի տան համար կտրամադրվեն կահույք և կենցաղային իրեր:

 
Ծրագիրն, ըստ ներկայացվող հայտերի, շարունակում է գործել Արցախի տարբեր համայնքներում ապրելու ցանկություն հայտնած այն արցախցիների համար, որոնց բնակավայրերը մնացել են թշնամու տիրապետության տակ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում