ՄՄարիամ Մխիթարյան

Ընտրություններին հասարակության մասնակցությունը պատասխան է արևմտյան քաղաքական գործիչների հայտարարություններին. Բաշար Ասադ

Ընտրություններին հասարակության մասնակցությունը պատասխան է արևմտյան քաղաքական գործիչների հայտարարություններին. Բաշար Ասադ

«Սիրիացիները հավատարիմ են իրենց ազատ և անկախ որոշմանը, ինչը հաստատում է նրանց վերաբերմունքը նախագահական ընտրություններին»: Այս հայտարարությունը, ինչպես հաղորդել է «Ալ Մայադին» հեռուստաալիքը, չորեքշաբթի արել է երկրի առաջնորդ Բաշար ալ Ասադը, որը կնոջ հետ քվեարկել է Դամասկոսի արվարձանային Դումա քաղաքի ընտրատեղամասերից մեկում:

Սիրիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը որոշել է մինչև տեղական ժամանակով կեսգիշեր երկարաձգել տեղամասերի գործունեությունը՝ հաշվի առնելով քվեարկողների մասնակցության բարձր աստիճանը: 

«Համաժողովրդական ​​մասնակցությունը քվեարկությանը լիարժեք պատասխան է արևմտյան քաղաքական գործիչների հայտարարություններին, որոնցում խիստ քննադատվում են ընտրությունները և կոչ արվում դրանք անօրինական ճանաչել»,- ասել է Ասադը:

Գործող նախագահը ողջունել է Դումայի բնակիչներին և ընդգծել. «Մեր ներկայությունն այստեղ հուշում է, որ Սիրիայում ​​շրջանների կամ ​​կրոնական համայնքների միջև առճակատում չկա: Սիրիայում քաղաքացիական պատերազմ չի եղել, ինչպես պնդում է Արևմուտքը»:

Դուման գտնվում է Դամասկոսից 12 կմ հեռու, եղել է «Ջեյշ ալ Իսլամ» ծայրահեղական խմբավորման հենակետը, իսկ  պատերազմի ընթացքում այստեղից պարբերաբար գնդակոծվում էր մայրաքաղաքը: Սիրիական բանակը քաղաք է մտել 2018 թ. ապրիլի 12-ին, երբ այնտեղից դուրս բերվեց ավելի քան 40 հազար զինյալ՝ իրենց ընտանիքների հետ: Նրանք տեղափոխվեցին Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգ:

Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում է երեք թեկնածու՝ Բաշար Ասադը, Սոցիալիստական կուսակցության նախկին պատգամավորն ու ընդդիմության ներկայացուցիչը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում