ՀՀայկարամ Նահապետյան

«Հայաստան» դաշինքը 153 թեկնածուի ցուցակ է ներկայացրել ԿԸՀ

«Հայաստան» դաշինքը 153 թեկնածուի ցուցակ է ներկայացրել ԿԸՀ

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը մայիսի 26-ին ԿԸՀ ներկայացրեց արտահերթ ընտրությունների մասնակցության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը և համամասնական ցուցակը:

Դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը տեղեկացրեց, որ ցուցակում ներառված է 153 պատգամավորի թեկնածուի անուն։

«Կարող եմ ասել, որ մրցունակության տեսանկյունից իսկապես ստեղծված ճգնաժամային պայմաններում կառավարչական անհրաժեշտ փորձ, գիտելիքներ ունեցող թիմակիցներ ունենք»,- ասաց Վարդևանյանը։

Նա հիշեցրեց, որ առավոտյան «Հայաստան» դաշինքը ներկայացրել է իր նախընտրական ցուցակի առաջին 20 անունները։ 

Նշենք, որ մայիսի 26-ը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ցուցակները ԿԸՀ-ին ներկայացնելու վերջնաժամկետն է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում