ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան ամենաշատ բանտարկված լրագրողներ ունեցող երկիրն է. ԱՄՆ սենատորների բանաձև

Թուրքիան ամենաշատ բանտարկված լրագրողներ ունեցող երկիրն է. ԱՄՆ սենատորների բանաձև

ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ և հանրապետական 11 սենատոր բանաձև է ներկայացրել, որն արձանագրում է աշխարհում մամուլի ազատության և ազատ արտահայտվելու նկատմամբ աճող սպառնալիքները: Այս մասին հայտնում է ermenihaber-ը:

Բանաձևը կոչ է անում անհապաղ ազատ արձակել բանտարկված բոլոր լրագրողներին և վերահաստատում է մամուլի ազատությունը:

Փաստաթուղթը կազմել են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը և սենատոր Մարկո Ռուբին (հանրապետական, Ֆլորիդայի նահանգից):

Բանաձևում նշվում է նաև, որ Թուրքիան մամուլի ազատության առումով շարունակում է մնալ ամենաշատ բռնաճնշումներ իրականացնող երկրներից մեկը, ինչպես նաև աշխարհում ամենաշատ բանտարկված լրագրողներ ունեցող երկիրը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում