ԱԱրման Գալոյան

Կստեղծվի իրավաբանական անձանց իրական շահառուների միասնական ռեեստր

Կստեղծվի իրավաբանական անձանց իրական շահառուների միասնական ռեեստր

Կստեղծվի իրավաբանական անձանց իրական շահառուների միասնական ռեեստր՝ տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում:

«Իրականացնում ենք Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված հերթական քայլը: 

Կստեղծվի իրավաբանական անձանց իրական շահառուների միասնական ռեեստր, որը կգործի իրական շահառուների բացահայտման նոր օրենսդրական համակարգի հիման վրա։ 

Արդարադատության նախարարության կողմից մշակված օրենքների նախագծերի փաթեթն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։ 

Իրական շահառուների տվյալները կներկայացվեն և կհրապարակվեն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից վարվող էլեկտրոնային հարթակի միջոցով»,- տեղեկացրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում