ՎՎարդան Հովսեփյան

ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջարկվել է Սերգեյ Աղինյանի թեկնածությունը

ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջարկվել է Սերգեյ Աղինյանի թեկնածությունը

Խորհրդարանը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջարկել է Սերգեյ Աղինյանի թեկնածությունը: 

Աղինյանն այս պաշտոնում առաջադրվում է արդեն երկրորդ անգամ, առաջին առաջադրման ժամանակ նա ընտրվել է խորհրդարանի կողմից: 

Իր ելույթում թեկնածուն նշեց, որ որպես ՀԾԿՀ անդամ կարևորել է անկախ աուդիտի ներգրավման անհրաժեշտությունը, և արդեն երկու տարի է՝ «Հայաստանի էլցանցեր» ընկերության ներդրումային գործունեության աուդիտն իրականացվում է անկախ աուդիտորական ընկերության կողմից: 

Ըստ նրա՝ հաշվի առնելով հաջողված փորձը՝ մյուս տարվանից ներդրումային գործունեության աուդիտ կիրականացվի նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում:  

Աղինյանն ասաց, որ կարևորել է նաև էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացումը, և այս տարվա երկրորդ կեսից նախատեսվում է անցում էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելի: Թեկնածուի խոսքով՝ հանձնաժողովը մշտապես իր ուշադրության ներքո է պահում էներգետիկ անկախության բարձրացման և վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես, ֆոտովոլտային արևային կայանների զարգացման խնդիրները: Նա նշեց, որ այս պահին գործում է 20 կայան, կառուցման փուլում են ևս 41-ը: Եվս 8 կայանի կառուցում նախատեսվում է պետություն-մասնավոր հատված գործակցությամբ: Արդյունքում, ըստ նրա, վերականգնվող էներգետիկայի սպառումը ընդհանուր սպառման մեջ կգերազանցի 40 տոկոսը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում